Կակտուս / Кактус / Cactus- Consolea rubescens

Կոդ: O2-00041860
Բարձրություն
Լիտր
22 000֏
1
Նկարագրություն
Կոնսոլեա «Ռուբեսենս»․ Կակտուսի այս տեսակն առանձնանում է իր յուրահատուկ և ծառանման տեսքով։ Բույսն ունի թիակաձև, ձիթապտղականաչ, խորդուբորդ բարձիկներ, որոնք ժամանակի ընթացքում ճյուղավորվում են՝ ձևավորելով հետաքրքիր և արտահայտիչ տեսք։ Կակտուսը կարող է դիմանալ մինչև -3°C ջերմաստիճանի։ Այդ պատճառով տարվա տաք եղանակին այն կարող է գտնվել բացօթյա տարածքում, սակայն ձմռանը անհրաժեշտ է տեղափոխել ներս։ Ձմռանը բույսը հանգսանում է, ուստի այդ ընթացքում այն չպետք է ջրել։ Խորհուրդ է տրվում պահել լուսավոր և զով վայրում՝ պատուհանի մոտ։ Բույսին դիպչելիս ցանկալի է պահպանել զգուշություն, կակտուսի բարձիկները պատված են մանր, կպչուն փշերով, որոնք կարող են գրգռել մաշկը։