O2 Garden մասին

O2 Garden մասին

Օ₂ Gardens-ը հիմնադրվել է 2021 թվականին և զբաղվում է բույսերի ներմուծմամբ, աճեցմամբ ու վաճառքով։ Մեր տեսականին ներառում է ավելի քան 2800 տեսակի՝ սենյակային և դրսի բույսեր՝ ծաղիկներ, տարբեր չափերի ծառեր և թփեր, բազմաոճ ծաղկամաններ, բույսերի խնամքի պարագաներ ․․․

Մենք ներկայացնում ենք ինտերիերի և էքստերիերի կանաչապատման նոր մշակույթ և առաջարկում ենք լանդշաֆտային դիզայնի համալիր ծառայություններ, ներառյալ խորհրդատվություն, տարածքի չափագրում և նախագծում, ստեղծագործական լուծումներ, կանաչապատում, ավտոմատ ոռոգման համակարգերի ներդնում, վնասատուների և հիվանդությունների վերահսկում և բուժում, շարունակական խնամք և սպասարկում, ինչպես նաև լայնաբասշտաբ այգեգործական ծառայություններ:

Օ₂ Gardens-ը Հայաստանում իր տեսակի մեջ եզակի և առաջին նախագիծն է: Անվանումն ինքնին խորհրդանշական է, և հիմնված է կենսական կարևորություն ունեցող տարրի՝ թթվածնի վրա: Միևմույն ժամանակ՝ Օ₂ Gardens-ն ավելին է, քան միայն թթվածինը: 
Այս կոնցեպտը ներկայացված է «More than Oxygen» կարգախոսով և դրսևորվում է մեր գործունեության ուղղություններում:

Օ₂ Gardens-ի առաքելությունն է Հայաստանում ձևավորել կանաչապատման նոր մշակույթ, նպաստել լանդշաֆտային ճարտարապետության զարգացմանը, նոր ավանդույթների ստեղծմանը և հասարակության էկոլոգիական կրթվածության մակարդակի բարձրացմանը:

O2 Garden մասին
O2 Garden մասին

Շուրջ 25 000 քմ մակերեսով կանաչ և թթվածնաշատ այս միջավայրը հնարավորություն է տալիս լինել բնությանն ավելի մոտ: Այստեղ կարող եք շրջել, ունենալ հաճելի ժամանց, ծանոթանալ բույսերին, ցանկության դեպքում դրանցից յուրքանչյուրը ձեռք բերել և ունենալ ձեր բնակարանում, այգում, աշխատավայրում:

O2 Garden մասին
O2 Garden մասին

Օ₂ Gardens-ն ունի մասնագիտացված խանութ-ցուցասրահ, որտեղ ներկայացված են ինտերիերի և էքստերիերի համար նախատեսված աքսեսուարներ՝ ծաղկամանների լայն տեսականի, բույսերի սիրահարների համար թեմատիկ յուրօրինակ նվերներ, ինչպես նաև բույսերի և այգու խնամքի համար անհրաժեշտ իրեր ու գործիքներ:

O2 Garden մասին

Օ₂ Gardens-ը ներառում է նաև նմանատիպը չունեցող տնկարան, բուսաբանական այգի, ուսումնական կենտրոն, սրճարան, երեխաների համար նախտեսված խաղահրապարակ` ամբողջությամբ ուղղված կրթությանը, մասնագիտական միջոցառումների և ոլորտի մասնագետների համար փորձի փոխանակման սրահներ:


Իսկ այգու գրավչության ապահովման, լանդշաֆտային դիզայնի, բույսերի ճիշտ ընտրության և խնամքի, գրագետ նախագծված ու մոնտաժված ոռոգման համակարգ ներդնելու վերաբերյալ մասնագիտական լիարժեք խորհրդատվություն կտրամադրեն ընկերության հմուտ և պրոֆեսիոնալ մասնագետները:

Լևոն Ադամյան

Օրեր առաջ պատվիրել եմ շատ գեղեցիկ սուկուլենտ O2 Gardens-ի կայքում, և շատ գոհ եմ իմ գնումից: Պատվերի ձևակերպման գործընթացն անցավ առանց խնդիրների, իսկ առաքումն արագ էր։ Ես անպայման նորից կվերադառնամ այստեղ գնումներ կատարելու:

Ալինա Մարկոսյան

Հաճույք ստացա այցելելով O2 սրճարան, ինձ մասնավորապես զարմացրեց տարածքի կանաչապատումը։ Այն կատարյալ վայր է հանգստանալու ճաշի կամ սուրճի ընդմիջման համար: