Կենդանի կանաչ պատեր, որոնք հնարավորություն են ստեղծում զգալ բնության շունչը ցանկացած տարածքում։ Ավտոմատացված ոռոգման հատուկ համակարգի շնորհիվ հնարավոր է բնական բույսերով ստանալ կանաչապատ միջավայր, որը պահանջում է նվազագույն քիչ խնամք։ «Կանաչ պատ»-ը կատարում է օդի զտում, ջերմամեկուսացում և նվազեցնում է աղմուկը։
Կանաչ պատը թույլ կտա ստեղծել ներդաշնակ, հարմարավետ ու իսկապես մաքուր միջավայր։ Ներկրվում և տեղադրում են տեղական կլիմային հարմարված բույսերի ու թփերի լայն տեսականի, որոնք իրենց յուրօրինակությամբ կզարդարեն ցանկացած միջավայր։ Կանաչ պատերը մեծ պահանջարկ ունեն գրասենյակային և առևտրային կենտրոններում, հասարակական այլ վայրերում: Գտնվելով տանը կամ աշխատավայրում՝ եղեք միշտ բնությանը մոտ։



Ունե՞ք հարցեր մեր մասնագետներին, կարող եք պատվիրել զանգ, և մեր աշխատակիցները սեղմ ժամկետներում կապ կհաստատեն Ձեզ հետ։